Կարևոր իրադարձություններ

ԱլԳ գագաթնաժողովի հռչակագիրը՝ փակուղում. պատճառը կրկին ԼՂ խնդիրն է. «Ժամանակ»

17 Նոյեմբեր, 2017 10:31
ԱլԳ գագաթնաժողովի հռչակագիրը՝ փակուղում. պատճառը կրկին ԼՂ խնդիրն է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հաջորդ շաբաթ Բրյուսե­լում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի վերջնական հռչակագիրը կրկին հայտն­վել է փակուղում՝ ԼՂ խնդրի պատճառով:

Մինչ այս պահը պաշտոնա­կան Երեւանն ու Բաքուն դեռ համաձայնության չեն եկել հակամարտությանը վերաբե­րող ձեւակերպումների շուրջ, այն դեպքում, երբ փաստաթղ­թի մնացյալ տեքստն ամբողջությամբ համաձայնեցված է: «Նախօրեին ԵՄ անդամ բո­լոր 28 երկրների դեսպանները համաձայնության են եկել հռչակագրի շուրջ՝ բացի մեկ պարբերությունից, որը վերա­բերում է տարածաշրջանային հակամարտություններին: ԵՄ անդամ երկրները բաց են թո­ղել այս մասը, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանն ու­զում են տեքստում Լեռնային Ղարաբաղին վերաբերող ձեւակերպումներ մտցնել, որոնք ակնհայտորեն հակասում են միմյանց:

Ըստ էության, հռչա­կագիրը պատրաստ է, եւ մի­այն Հայաստանն ու Ադրբե­ջանն են դեռ պայքարում Ղա­րաբաղին վերաբերող ձեւակերպումների շուրջ: Բրյուսելում այժմ բավական մտահոգ­ված են: Հարցը կարող է դրա­մայի վերածվել, Սարգսյանն ու Ալիեւը միգուցե հրաժարվեն ստորագրել փաստաթուղթը՝ ԼՂ խնդրի շուրջ ձեւակերպումների կամ դրանց բացա­կայության պատճառով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին