Կարևոր իրադարձություններ

Կառավարության ընդունելությունների տունն ավելորդ է, քանի կա Ծառուկյանի «Մուլտի Գրանդը». «ՀԺ»

17 Նոյեմբեր, 2017 10:15
Կառավարության ընդունելությունների տունն ավելորդ է, քանի կա Ծառուկյանի «Մուլտի Գրանդը». «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 25-ին Երեւանում տեղի ունեցած ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը կայացավ «Մուլտի գրանդ» հյուրանոցում, թեեւ նման միջոցառումների համար գոյություն ունի կառավարության ընդունելությունների տունը, որը վերջերս չի օգտագործվում։

Մեր թղթակիցը հարցում էր արել կառավարությանը, թե ԵՏՄ նիստի համար «Մուլտի գրանդ» հյուրանոցն ի՞նչ սկզբունքով էր ընտրվել, որքա՞ն գումար է հատկացվել միջոցառման կազմակերպման համար, որքա՞ն է վճարվել հյուրանոցային ծառայությունների մատուցման համար։

Պարզվել է, որ այդ հյուրանոցն ընտրվել է հարմարավետության պատճառով, նիստի կազմակերպման վրա ծախսվել է 20 մլն 755 հազար դրամ, որից 6 մլն 229 հազարը փոխանցել է «Մուլտի գրանդ» հյուրանոցին:

Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Ջիլավյանը պարզաբանել է, որ կառավարության ընդունելությունների տունը իր պայմաններով եւ սրահների քանակով չի բավարարում ԵՏՄ նիստի օրակարգից բխող պահանջներին: Եթե այսպես շարունակվի, կառավարության ընդունելությունների տունը շուտով վաճառքի կհանվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին