Կարևոր իրադարձություններ

«Ես Գագիկին ասել եմ, որ Ծաղկաձորում նոր ճոպանուղի սարքի». ի՞նչ է հասկացրել Սերժ Սարգսյանը. «Հրապարակ»

17 Նոյեմբեր, 2017 09:53
«Ես Գագիկին ասել եմ, որ Ծաղկաձորում նոր ճոպանուղի սարքի». ի՞նչ է հասկացրել Սերժ Սարգսյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Աղվերանում Սերժ Սարգսյանի՝ գործարարների հետ հանդիպումից մեզ մանրամասներ պատմեցին։ «Ես Գագիկին ասել եմ, որ Ծաղկաձորում նոր ճոպանուղի սարքի, նա համաձայնել է և, որքան տեղյակ եմ, արդեն իսկ սկսել է»,- ասել է Սերժ Սարգսյանը գործարարներին՝ նկատի ունենալով Ծառուկյանին, որը Ծաղկաձորում սկսել է զրոյից գերժամանակակից ճոպանուղի կառուցել: «Ավելին՝ Գագիկը կվերանորոգի նաև Ծաղկաձորի ճանապարհները»,- հավելել է նախագահը:

Գործարարները սրանից նախ հասկացել են․ կուժ, քեզ ասեմ՝ կուլա, դու լսիր, այսինքն՝ դուք ևս լուրջ ծրագրեր արեք։ Ապա՝ որ «պոլնի պանիմանիյա» կա նախագահի ու Ծառուկյանի «միջեւ», և որ ճիշտ են լուրերը, թե հնարավոր է 18-ին «Ծառուկյան» դաշինքը մտնի կոալիցիա:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին