Կարևոր իրադարձություններ

ԱԺ շենքի ջեռուցումը դեռ չի միացվել. խորհրդարանում բավական ցուրտ է.«Հրապարակ»

17 Նոյեմբեր, 2017 09:44
ԱԺ շենքի ջեռուցումը դեռ չի միացվել. խորհրդարանում բավական ցուրտ է.«Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի շենքում կենտրոնացված ջեռուցումը դեռ չի միացվել: Խորհրդարանում բավական ցուրտ է: Պատգամավորներն աշխատասենյակներում այլընտրանքային եղանակով լուծել են իրենց սենյակների ջեռուցման հարցը` կա՛մ օդորակիչներն են միացնում, կա՛մ կալորիֆերներ։ Ստացվում է, որ ԱԺ-ում խնայում են միայն լրագրողների համար, քանի որ միջանցքները չեն ջեռուցվում, եւ հայտնի չէ, թե երբ կավարտվեն ջեռուցման համակարգի վերանորոգման աշխատանքները, որը նախկինում էլ թերի էր աշխատում, իսկ հիմա պարզապես շահագործման ենթակա չէ, եւ ԱԺ-ում պատրաստվում են այն հիմնանորոգել։»:

Առավել մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին