Կարևոր իրադարձություններ

Ըստ լուրերի` զինվորական հոսպիտալում ապօրինի աբորտներ են իրականացվել. ՊՆ-ում քննարկումներ են եղել. «Ժողովուրդ»

17 Նոյեմբեր, 2017 09:10
Ըստ լուրերի` զինվորական հոսպիտալում ապօրինի աբորտներ են իրականացվել. ՊՆ-ում քննարկումներ են եղել. «Ժողովուրդ»

ՊՆ-ի եւ ՀՀ գլխավոր դատախազության միջեւ սկանդալ է հասունանում: Հոկտեմբերի 10-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել` տեղեկացնելով, որ զինվորական հոսպիտալում 2015-2017թթ. ընթացքում պարբերաբար ապօրինի աբորտներ են իրականացվել, այն էլ մասնագիտական գործունեության հավաստագիր չունեցող անձի կողմից: Այդ կապակցությամբ քրեական գործ է հարուցվել:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս կապակցությամբ ՊՆ-ում քննարկումներ են եղել, եւ հոսպիտալի պաշտոնատար անձինք նախարարության ղեկավարության են ներկայացրել թվեր ու փաստաթղթեր, որ ապօրինի ոչինչ չի եղել: Նաեւ նշվել է, որ այս գործով կին դատախազներից մեկը գինեկոլոգ Տ.Թ-ի հետ խնդիրներ է ունեցել եւ վերջինիս գործունեության մասով սկսել է ստուգումներ իրականացնել: Դատախազությունից, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կին դատախազի` գինեկոլոգի հետ խնդիրներ ունենալու մասին լուրերը հերքեցին` անվանելով բամբասանք»:

Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին