Կարևոր իրադարձություններ

Դասղեկների փողերը կտրել են. «Հրապարակ»

17 Նոյեմբեր, 2017 08:40
Դասղեկների փողերը կտրել են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզի մի շարք համայնքների ուսուցչական կոլեկտիվներից վերջին շաբաթներին ահազանգ ենք ստանում, որ մարզպետարանը կրճատել է դասղեկների աշխատավարձերը։

Հիշեցնենք, որ դասղեկական դասարան ունեցող ուսուցիչները, բացի աշխատավարձից, ստանում են նաեւ հավելյալ 22 հազար դրամ, սակայն մարզի տարբեր դպրոցներում տարբեր մոտեցում է դրսեւորվել։

Օրինակ՝ Արտաշատ քաղաքի որոշ դպրոցներում այդ թիվը նվազեցրել են՝ դարձնելով մինչեւ 6 հազար, իսկ որոշ գյուղերում կրճատել են կիսով չափ։ Մարզպետարանի համապատասխան վարչությունից այս փոփոխությունը բացատրել են բյուջեի սղությամբ։

Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Խաժակ Աղաբեկյանն այս առիթով մեր հարցը լսելուց հետո բորբոքվեց․ «Չարաչար սխալվում են, էդպիսի բան չկա։ Ուրեմն հարցազրույցի համար եկեք ինձ մոտ, հեռախոսով ոչ մի բան հայտնելու իրավունք չունեմ Ձեզ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին