Կարևոր իրադարձություններ

Աղվան Հովսեփյանի միջնորդությամբ «Շանթի» Վարշամ Ղարիբյանը ազատ է արձակվել. «Փաստ»

17 Նոյեմբեր, 2017 07:45
Աղվան Հովսեփյանի միջնորդությամբ «Շանթի» Վարշամ Ղարիբյանը ազատ է արձակվել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ ազատ է արձակվել «Շանթի» հանրահայտ Ղարիբյան եղբայրներից Վարշամը (Յուրա): Նրան ոստիկանությունից «դուրս է գրել» իր վաղեմի հովանավոր, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը՝ իր ամենակարող հեռախոսազանգով:

Բանն այն է, որ օրեր առաջ հասարակական կարգը խախտելու, այնուհետև ոստիկանությանը չենթարկվելու համար կալանավորվել էին հայտնի գործարար Վարշամ Ղարիբյանն ու իր թիկնապահները:

Այժմ դեռ կալանավորված են նրա թիկնապահները: Թե իրականում ինչ կռիվ–դեբոշներ են եղել այդ օրը, «Փաստը» մանրամասներ կհրապարակի առաջիկայում:

 Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին