Կարևոր իրադարձություններ

Ուսանողները ընդունեցին ԱԺ-ի առաջարկը. 4-5 ուսանող քննարկում կիրականացնի խորհրդարանում . թարմացվող

15 Նոյեմբեր, 2017 13:59
Ուսանողները ընդունեցին ԱԺ-ի առաջարկը. 4-5 ուսանող քննարկում կիրականացնի խորհրդարանում . թարմացվող

Հանուն գիտության զարգացման նախաձեռնության անդամները դասադուլավոր ուսանողների հետ շարունակում են ցույցը Ազգային ժողովի Բաղրամյան մուտքի դիմաց:

Նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանին մոտեցավ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Գագիկ Մխեյանը և հրավիրեց ԱԺ, որից հետո Դավիթ Պետրոսյանը բարձրախոսով հայտարարեց, որ Ազգային ժողովից առաջարկ է եղել 4-5 հոգով մտնել ԱԺ և քննարկել հետագա քննարկումների ընթացակարգը. «Այսինքն՝ մենք գնում ենք ներս քննարկելու ոչ թե մեր  կամ օրինագծի փաստարկները, այլ գնում ենք քննարկելու, թե օրենքի ընդունումից հետո ինչպես պետք է տեղի ունենան  քննարկումները: Իրենց պատասխանը ստանալուց հետո, մենք կհասականանք թե ինչ գործողություններ պետք է իրականացնենք: Ինչպես գիտեք, երեկ մոտ 200 գիտնական ստորագրել է մեր պահանջների տակ, և մենք ցանկանում ենք այնպես անել, որ ավելի լայն քննարկում լինի:

Ուսանողներն ընդունեցին առաջարկը և մուտք գործեցին Ազգային ժողովի տարածք: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին