Կարևոր իրադարձություններ

«Ունենք սահմանափակ ռեսուրսներ, և պետք է հասկանանք` ինչ ճանապարհով ենք գնում». Վարդան Արամյան

15 Նոյեմբեր, 2017 13:17
«Ունենք սահմանափակ ռեսուրսներ, և պետք է հասկանանք` ինչ ճանապարհով ենք գնում». Վարդան Արամյան

Հայաստանի կառավարությունը երկրում սոցիալական վիճակը բարելավելու միակ տարբերակ չի համարում թոշակների և նպաստների բարձրացումը: Այս մասին այսօր ԱԺ-ում 2018 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` պատասխանելով ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցին:

 «Առաջին հերթին հարկավոր է ստեղծել պայմաններ, որպեսզի մարդիկ կարողանան եկամուտ գեներացնել: Օրինակ, եթե մի գյուղում կան մարդիկ, ովքեր հիմա նպաստ են ստանում, սակայն պայմանների առկայության դեպքում ի վիճակի են եկամուտ գեներացնել, մենք պետք է նրանց տանք այդ հնարավորությունը: Մենք այս ուղղությամբ պետք է գնանք»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով` սխալ է միայն մեկ տարվա համար ծրագիր իրականացնելու մոտեցումը: 

«Խոսելով 2018 թ. մասին՝ մենք ասել ենք, որ ունենք սահմանափակ ռեսուրսներ, և պետք է հասկանանք, թե ինչ ճանապարհով ենք գնում: Կարևոր է այս տարվա ընթացքում ապագայի համար կայուն տնտեսական աճի ապահովումը, ինչը հիմք կհանդիսանա տնտեսությունը զարգացնելու համար»,- ասաց Վարդան Արամյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին