Կարևոր իրադարձություններ

Ոստիկանապետը զանգահարել է Դավիթ Պետրոսյանին. թարմացվող

15 Նոյեմբեր, 2017 13:22
Ոստիկանապետը զանգահարել է Դավիթ Պետրոսյանին. թարմացվող

Հանուն գիտության զարգացման նախաձեռնության անդամները դասադուլավոր ուսանողների հետ այս պահին գտնվում են Ազգային ժողովի Բաղրամյան մուտքի դիմաց: Հացադուլ հայտարարած Դավիթ Պետրոսյանը բարձրախոսով հայտնեց, որ իր հետ հեռախոսազրույց է ունեցել Երևանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և խնդրել է, որ բախումեր չհրահրեն: 

Վլադիմիր Գասպարյանը  փոխանցել է, որ Ազգային ժողովի պատգամավորներ են մոտնելու իրենց, ովքեր առաջարկներ պետք է ներկայացնեն:

Դավիթ Պետրոսյանը տեղեկացրեց, որ պատգամավորների հետ հանդիպումից հետո կորոշեն հետագա անելիքները: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին