Կարևոր իրադարձություններ

Վատացել է հացադուլ հայտարարած ուսանողներից մեկի ինքնազգացողությունը. (թարմացվող)

14 Նոյեմբեր, 2017 22:19
Վատացել է հացադուլ հայտարարած ուսանողներից մեկի ինքնազգացողությունը. (թարմացվող)

Քիչ առաջ վատացել է հացադուլ անող ուսանողներից մեկի՝ Լեւոնի ինքնազգացողությունը։ Այս պահին շտապ բուժօգնության մեքենայի ներսում աշխատակիցները տղային առաջին բուժօգնություն են տրամադրում։

Մյուսները ներսում շարունակում են հացադուլը։

21:42 Լեւոնի ինքնազգացողության վատացումից հետո, հացադուլ հայտարարած տղաները հանդես են եկել նոր հայտարարությամբ, որում ասվում է.

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը արձանագրում է, որ մեր 5 անդամների կողմից սկսված հացադուլը ցույց է տալիս նրանց վճռականությունը պայքարը հասցնել հաղթական ավարտին։ Կոչ ենք անում խնդրով ինչպես նաև տղաների առողջությամբ մտահոգ բոլոր անձանց միանալ նախաձեռնության երթին դեպի Ազգային Ժողով, որը կմեկնարկի առավոտյան 9:30 Երևանի պետականի համալսարանի կենտրոնական մասնաշենքի բակից։ Հորդորում ենք բոլոր համալսարանների ուսանողներին ինքնակազմակերպվել իրենց բուհերում և երթով շարժվել դեպի Ազգային Ժողով, որտեղ վաղը տեղի է ունենալու օրենքի քվեարկությունը։ Եթե մինչ օրս չես միացել մեր պայքարին, ապա վաղը հենց այդ օրն է ոտքի կանգնել քո և քո ընկերների իրավունքների պաշտպանության համար։

Միաժամանակ սթափության կոչ ենք անում իշխող մեծամասնությանը՝ ընդգծելով, որ ուսանողական շարժումն ունի իշխանություններին անհանգստություն պատճառելու օրեցօր աճող պոտենցիալ։

Հ.գ. Չուշանալ»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին