Կարևոր իրադարձություններ

Foxconn-ն ԱՄՆ-ում ինքնակառավարվող մեքենաների համար մայրուղի կգործարկի

14 Նոյեմբեր, 2017 22:00
Foxconn-ն ԱՄՆ-ում ինքնակառավարվող մեքենաների համար մայրուղի կգործարկի

Թայվանական Foxconn ընկերությունը, որը հանդիսանում է Apple-ի և Microsoft-ի համար բաղադրիչ մասերի մատակարար, ներկայացրել է Վիսկոնսինում I-94 մայրուղու արդիականացման նախագիծ։ Journal Sentinel պարբերականի տվյալներով՝ Foxconn-ը մտադիր է ավտոճանապարհին գործարկել ինքնակառավարվող ավտոմեքենաներ։

Foxconn-ն անմիջական շահ ունի մայրուղու նորացման գործում։ Թայվանցիները գործարան են կառուցում Ռասին շրջանում, նախագիծը գնահատվում է 10 մլրդ դոլար և 13 հազար աշխատեղով կապահովի տեղացիներին։

Մայրուղին վաղուց արդիականացման կարիք ուներ։ Գործարանի աշխատանքի մեկնարկից հետո մայրուղիով բեռների հոսքը կմեծանա։ Foxconn-նն առաջարկում է մայրուղիով գործարկել ինքնակառավարվող բեռնատարներ, որոնք կուղևորվեն գործարանից Միլուոկիի միջազգային օդանավակայան։

 

Լրահոս

Դիտել ավելին