Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    485,5

  • EUR

    563
    571

  • RUB

    8,01
    8,26

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Կառավարության վավերացմանն է ներկայացվել սպառազինություն ձեռք բերելու նպատակով ՌԴ-ի հետ վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցը

14 Նոյեմբեր, 2017 21:53
Կառավարության վավերացմանն է ներկայացվել սպառազինություն ձեռք բերելու նպատակով ՌԴ-ի հետ վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցը

ՀՀ կառավարությունն առաջիկա նիստում, որը կայանալու է նոյեմբերի 16-ին, կքննարկի 2017թ. հոկտեմբերի 24-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու և այն Ազգային ժողով ներկայացնելու հարցը: Կառավարության օրակարգում է նաև համաձայնագիրը վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն անհետաձգելի համարելու հարցը:

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 13-ին համաձայնություն էր տվել նշված համաձայնագրի ստորագրմանը, որով Ռուսաստանը Հայաստանին տրամադրում է 100 մլն դոլարի պետական արտահանման նոր վարկ՝ ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման, մատակարարումների ֆինանսավորման համար:

Համաձայնագրի դրույթների հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարության և «Ռոսոբորոնէկսպորտ» ԲԲԸ միջև կստորագրվեն առանձին պայմանագրեր վերոնշյալ ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ՀՀ-ին տրամադրելու կարգի, ժամկետների, այդ ռազմական տեխնիկայի կիրառմանը վերաբերող տեղեկատվության տրամադրման պայմանների, կողմերի պարտավորությունների, դրա նորոգման և տեխնիկական սպասարկման պարտավորությունների, ձեռքբերման համար վճարումների և այլ հարցերի վերաբերյալ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին