Կարևոր իրադարձություններ

Դամասկոսը պատասխանել է Սիրիա ներխուժման օրինականության մասին Պենտագոնի հայտարարությանը

14 Նոյեմբեր, 2017 21:28
Դամասկոսը պատասխանել է Սիրիա ներխուժման օրինականության մասին Պենտագոնի հայտարարությանը

Սիրիայի ԱԳՆ-ն ագրեսիա է անվանել երկրում ցանկացած օտարերկրյա ռազմական ներկայություն` առանց կառավարության հետ համաձայնեցման:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Դամասկոսն ընդգծել է, որ դա վերաբերում է նաև ամերիկյան ուժերին: «Դա Սիրիայի ինքնիշխանության և ՄԱԿ-ի հիմնական սկզբունքների կոպիտ խախտում է», - հայտարարել է սիրիական ԱԳՆ-ն:

Սիրիան պահանջել է, որ ԱՄՆ-ն անհապաղ դուրս բերի իր զինվորականներին երկրից: Նախարարությունում ընդգծել են նաև, որ Միացյալ Նահանգների գործողություններն սպառնում են հանրապետությանը, այդ իսկ պատճառով Սիրիան իրեն իրավունք է վերապահում համապատասխան արձագանք տալ:

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հայտարարել էր, որ ՄԱԿ-ը թույլ է տվել ԱՄՆ-ին պայքարել Սիրիայում գրոհայինների դեմ, քանի որ կիրառել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին ուղղված բանաձևը

 

Լրահոս

Դիտել ավելին