Կարևոր իրադարձություններ

Թելման Իսմայիլովը կարող է մասնակից լինել Ավրամ Ռուսոյի դեմ մահափորձին

14 Նոյեմբեր, 2017 21:03
Թելման Իսմայիլովը կարող է մասնակից լինել Ավրամ Ռուսոյի դեմ մահափորձին

Չերկիզյան շուկայի նախկին սեփականատեր Թելման Իսմայիլովը, ում դեմ ներկայում միջազգային հետախուզում է հայտարարված, կարող է մասնակից լինել հայտնի էստրադային կատարող Ավրամ Ռուսոյի դեմ իրականացված մահափորձին, գրում է Mash պորտալը։

2000-ականների սկզբին երգչին ու գործարարին կապել են պրոդյուսերական հարաբերությունները, սակայն ինչ-որ պահի երաժիշտը Իսմայիլովից թաքցրել է կորպորատիվ միջոցառումներից իր եկամտի մի մասը։ Դրանից հետո, ինչպես հայտնում է ռեսուրսը, որոշվել է Ռուսոյին հեռացնել։

Արտիստի դեմ մահափորձը կատարվել էր 2006 թվականին։ Այդ ժամանակ անհայտ անձը Մոսկվայի փողոցներից մեկում ինքնաձիգից կրակ էր արձակել նրա մեքենայի ուղղությամբ։ Երեք փամփուշտներ հայտնվել էին երգչի որովայնում, ազդրում և սրունքում։

Հեռակա ձերբակալված Իսմայիլովը կասկածվում է 8 սպանությունների կազմակերպման մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին