Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    486

  • EUR

    572,5
    580,5

  • RUB

    8,16
    8,41

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում

14 Նոյեմբեր, 2017 20:56
Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում

Shamshyan.com-ը գրում է.

Ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 13-ին, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Մոսկվա քաղաքի Կուլովա փողոցի բնակիչ՝ 47-ամյա Վյաչեսլավ Խորշիկյանի հաղորդման փաստով։ Ժամը 03։00-ի սահմաններում Վ. Խորշիկյանը Սևանի Ոստիկանություն հայտնել է, որ նոյեմբերի 12-ին, ժամը 19։10-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք, օգտվելով իր կողմից վարձակալած Toyota Prado մակնիշի 01VM 404 համարանիշի ավտոմեքենայի դռների բաց լինելու հանգամանքից, ներսից գողացել են իր ընկերոջ՝ ՌԴ քաղաքացի, 32-ամյա Սերգեյ Զույևին պատկանող կաշվե պայուսակը, որի մեջ եղել է խոշոր չափի գումար, հիմնականում ՌԴ ռուբլի, տարբեր տեսակի փաստաթղթեր և Nokia տեսակի բջջային հեռախոս։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Խորշիկյանն աշխատում է Ռուսաստանի Դաշնության «Ճանապարհաշինարարական կազմակերպություն 21-րդ դար» ՍՊԸ-ում՝ տնօրեն, իսկ նրա ընկեր Ս. Զույևն աշխատում է ՌԴ ժողովրդական բժշկության նախարարի օգնական, իսկ Toyota Prado-ն Վ. Խորշիկյանը վարձակալել է «RED & CAR» կազմակերպությունում։ 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին