Կարևոր իրադարձություններ

Հարավկորեացի բուժքույրերին ստիպել են մերկանալ պաշտոնյաների առջև

14 Նոյեմբեր, 2017 20:52
Հարավկորեացի բուժքույրերին ստիպել են մերկանալ պաշտոնյաների առջև

Հարավկորեական հիվանդանոցներից մեկում կորպորատիվ միջոցառման ժամանակ բուժքույրերին ստիպել են բեմում էրոտիկ պար կատարել։ Այս մասին հայտնում է The Korea Times-ը։

Տեղի ունեցածի մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ աշխատակցուհիներից մեկը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել։ Աղջիկներին ստիպել են հանդես գալ հիմնադրամի ղեկավարության առջև, որը վերահսկում է երկրում մի քանի հիվանդանոցներ և համալսարաններ։

Պարել ստիպել են նոր ընդունված բուժաշխատողներին, ովքեր չեն կարողացել հրաժարվել։ Հարավային Կորեայի Աշխատանքի և զբաղվածության նախարարությունում խոստացել են հետաքննություն անցկացնել և պատժել մեղավորներին։

 

Լրահոս

Դիտել ավելին