Կարևոր իրադարձություններ

Ռոնալդինյոն խորհուրդ է տալիս Կոուտինյոյին տեղափոխվել «Բարսելոնա»

14 Նոյեմբեր, 2017 20:35
Ռոնալդինյոն խորհուրդ է տալիս Կոուտինյոյին տեղափոխվել «Բարսելոնա»

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն կարծում է, որ իր հայրենակից, անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարող է հարմարվել կատալոնական «Բարսելոնայի» խաղաոճին:

 

«Երջանիկ կլինեի տեսնել Կոուտինյոյին այն խաղաշապիկով, որով ես ժամանակին հանդես եմ եկել: Նա համապատասխանում է «Բարսելոնայի» խաղաոճին: 

 

Ինձ դուր է գալիս, թե ինչպես է խաղում Կոուտինյոն: Հուսով եմ` նրա որակները կօգնեն Բրազիլիային հաղթել Աշխարհի առաջնությունը»,- Ռոնալդինյոյի խոսքն է մեջբերում «Sky Sports»-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին