Կարևոր իրադարձություններ

Անգլիայի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Իտալիայի ընտրանու հետ

14 Նոյեմբեր, 2017 20:27
Անգլիայի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Իտալիայի ընտրանու հետ

Անգլիայի ընտրանին ստուգողական հանդիպում կանցկացնի Իտալիայի հավաքականի հետ,- տեղեկացնում է «սկուադրա աձուրայի» թվիթերյան պաշտոնական միկրոբլոգը:

 

Հանդիպումը կկայանա 2018 թվականի մարտի 27-ին` «Ուեմբլի» ստադիոնում: 

 

Ինչպես տեղեկացնում է «Football Italia»-ն, իտալացի երկրպագուները կոչ են անում Ջանլուիջի Բուֆոնին մասնակցել ընկերական խաղին:

 

39-ամյա դարպասապահը մտադիր էր ավարտել միջազգային կարիերան ԱԱ-2018-ից հետո, սակայն Իտալիայի հավաքականը Եվրոպայի գոտու անցումային խաղերում «Մունդիալի» ուղեգիրը զիջեց Շվեդիային: 

 

Լրահոս

Դիտել ավելին