Կարևոր իրադարձություններ

Հունաստանը մտադիր է վերականգնել տնտեսությունը բժշկական մարիխուանայի օգնությամբ. Bloomberg

14 Նոյեմբեր, 2017 20:01
Հունաստանը մտադիր է վերականգնել տնտեսությունը բժշկական մարիխուանայի օգնությամբ. Bloomberg

Բժշկական մարիխուանայի աճեցումը կարող է օգնել Հունաստանին տնտեսության վերականգնման հարցում: Այս հայտարարությունն ասել է Հունաստանի գյուղական տարածքների զարգացման և սննդամթերքի նախարար Էվանգելոս Ապոստոլուն, հայտնում է Bloomberg-ը:

Նախարարն ընդգծել է, որ այս տեսակի մարիխուանայի արտադրողները մտադիր են ավելի քան 1.5 միլիարդ եվրո արժողությամբ ջերմոցներ դնել Հունաստանում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ այս գործողությունները կօգնեն Հունաստանին դուրս գալ բժշկական նպատակների համար նախատեսված մարիխուանայի համաշխարհային շուկա: Կառավարությունը հաշվարկում է այս ներդրումների շնորհիվ մոտ 200 միլիարդ եվրո ստանալ 10 տարում:

Հայտնի է դարձել, որ 12-15 ջերմոցներից բաղկացած մեկ համալիրը կարող է մինչև 400 աշխատատեղ ապահովել:

Ապոստոլոուի խոսքով՝ Հունաստանի իշխանությունները մտադիր չեն ամբողջությամբ ապաքրեականացնել մարիխուանայի աճեցումը, ինչպես նաև՝ վաճառքը:

 

Լրահոս

Դիտել ավելին