Կարևոր իրադարձություններ

«ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ներկայացվեց նոր ծրագիր՝ երեխայի խնամքի արձակուրդում գտնվող մայրերի համար»

14 Նոյեմբեր, 2017 15:50
Հեղինակ՝ Լենա Նազարյան
«ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ներկայացվեց նոր ծրագիր՝ երեխայի խնամքի արձակուրդում գտնվող մայրերի համար»

ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ներկայացվեց նոր ծրագիր՝ երեխայի խնամքի արձակուրդում գտնվող մայրերի համար:

Գիտեք, որ հիմա պետությունը մինչև երկու տարեկան երեխա ունեցող մայրերին տալիս է ամսական 18.000 դրամ: Սա շարունակվելու է: Բայց եթե մայրը մինչեւ երեխայի երկու տարին լրանալը ցանկանում է աշխատել և իր երեխային դայակն է խնամում (կարող է լինել տատը, մորաքույրը), ապա պետությունն առաջարկում է ամսական 18.000 դրամի փոխարեն համաֆինանսավորել դայակի աշխատավարձը, բայց ոչ ավելի քան 55.000 դրամի չափով: Այսինքն, եթե դայակին մայրը վճարում է 100.000 դրամ, ապա պետությունը կտա այդ գումարի 55.000-ը, այսինքն՝ նվազագույն աշխատավարձը: Եթե դայակին վճարվում է նվազագույն աշխատավարձ (55.000 դրամ), ապա պետությունը կհամաֆինանսավորի դրա կեսը՝ 27.500:
Ի՞նչ կարծիքներ կան:


 

Լրահոս

Դիտել ավելին