Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    485,5

  • EUR

    563
    571

  • RUB

    8,01
    8,26

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

«Հերմինե Նաղդալյա՛ն, կրկին ամոթ Ձեզ, հիմա էլ ստում եք»

14 Նոյեմբեր, 2017 15:23
Հեղինակ՝ Գրիգոր Բարսեղյան
«Հերմինե Նաղդալյա՛ն, կրկին ամոթ Ձեզ, հիմա էլ ստում եք»

Հերմինե Նաղդալյա՛ն, կրկին ամոթ Ձեզ, հիմա էլ ստում եք

Տիկին Նաղդալյանը փաստորեն չկարողացավ ճիշտ հետևություններ անել 2 միլիոն դրամի հեռախոսագյալաջիների տխրահռչակ պատմությունից ու դրան հետևած աղմուկից։ Փոխանակ սուսուփուս տաներ ու վճարեր իր գրպանից, դրել ու անհեթեթ «կռուտիտ» է մտածել։ Զավեշտալին այն է, որ տիկին Նաղդալյանը չի հասկանում, որ նույնիսկ այդ «կռուտիտ»-ը չի արդարացնում ու բացատրում, թե ինչու պետք է հարկատուն վճարի դրա համար։

Ինչևէ, Նաղդալյանը հայտարարել է, որ իր հեռախոսի 3G-ն էր փչացել, դրա համար էլ այդքան գումար է գոյացել։ Սա արդեն պրիմիտիվ սուտ է։ Եթե անգամ մի պահ համարենք, որ մամուլում հայտնված տեղեկությունները կեղծ են ու այն լուրը, որ տիկին Նաղդալյանը պարզապես Չինաստանում սովորող որդու հետ է գյալաջի արել ծառայողական հեռախոսով, ապա միևնույն է, դժվար է պատկերացնել, թե այդ ինչ պետք է աներ Նաղդալյանը հեռախոսային ինտերնետի 400-500 գիգաբայթ ծավալով, որովհետ հենց այդքան ծավալի բջջային ինտերնետ է կազմում 2 միլիոն դրամը։ Այսինքն՝ Նաղդալյանը ստում է ու ստում է անամոթաբար։

Ու փաստացի, տիկին Նաղդալյանը թե՛ ինձ, թե՛ ցանկացած այլ քաղաքացու տալիս է իրավունք, որպեսզի մենք կրկին ասենք՝ ամոթ Ձեզ, տիկի՛ն Նաղդալյան, ավելի լավ է գետինը մտնեիք, քան նման ամոթալի պատմությունից նման անփառունակ կերպով փորձեիք դուրս 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին