Կարևոր իրադարձություններ

Ստուգում ենք գիտելիքները. ո՞ր գույնն է բացակայում պետական դրոշներից (լուսանկարներ)

14 Նոյեմբեր, 2017 14:53
Ստուգում ենք գիտելիքները. ո՞ր գույնն է բացակայում պետական դրոշներից (լուսանկարներ)

Ո՞ր գույնն է բացակայում աշխարհի պետությունների դրոշների վրայից: Այս պարզ հարցի պատասխանը շատերը չգիտեն: Այդ գույնը մանուշակագույնն է:

Բանն այն է,  որ  մինչև 19-րդ դարի կեսը գրեթե անհնար էր ստանալ մանուշակագույն ներկ գործվածքների համար: Այն նաև չափազանց թանկ էր: Եվ այդ պատճառով մանուշակագույնը համարվում էր «թագավորական» գույն, քանի որ միայն հարուստները կարող էին այն իրեն թույլ տալ:

Ուշագրավ է` XVI դարում Անգլիայի թագուհի Եղիսաբեթ I-ն անգամ պաշտոնապես հրամայել է մանուշակագույնը հռչակել «արքայական գույն» և արգելել արքայական ընտանիքի անդամներից բացի որևէ մեկին օգտագործել այն:

Այսօր այս գույնը կարելի է տեսնել միայն ամազոնական թութակի կրծքավանդակի վրա, որը զարդարում է Դոմինիկյան միության դրոշը: 

 

Լրահոս

Դիտել ավելին