Կարևոր իրադարձություններ

Գործադրման հանձնվեց Թրամփի հակամիգրացիոն հրամանի մի մասը

14 Նոյեմբեր, 2017 13:00
Գործադրման հանձնվեց Թրամփի հակամիգրացիոն հրամանի մի մասը

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի դատարաններից մեկի արտոնությամբ գործադրման հանձնվեց որոշ երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ սահմանափակող Թրամփի հակամիգրացիոն հրամանի մի մասը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

ԱՄՆ-ի կառավարության պահանջով արձակված այդ դատավճիռը կրկին գործադրման է հանձնում ԱՄՆ-ի հետ ուղղակի կապ չունեցող հիմնականում իսլամական երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելող հրամանը:

Ավելի վաղ Հավայիում մի դատարան ևս այն պատճառաբանությամբ, որ դաշնային միգրացիայի օրենքը  Թրամփին թույլ չի տալիս արգելել ուղևորություններն այդ երկիր, դադարեցրեց  հրամանի գործադրումը:

2017 թ. սեպտեմբերի 24 -ին հրապարակված Թրամփի հակամիգրացիոն վերջին հրամանը , արգելելու է որոշ երկրների, այդ թվում՝ Իրանի, Լիբիայի, Սիրիայի, Եմենի, Սումալիի, Չադի և Հյուսիսային Կորեայի քաղաքացիների, ինչպես նաև  Վենեսուելայի մի շարք պաշտոնատարների մուտքն ԱՄՆ:

Թրամփի հակամիգրացիոն հրամանները բողոքի մեծ ալիք են բարձրացրել ԱՄՆ-ի ներսում ու դրսում:

 

Լրահոս

Դիտել ավելին