Կարևոր իրադարձություններ

Ուսանողները դիմել են ծայրահեղ քայլի. 5 ակտիվիստ հացադուլ է հայտարարել

14 Նոյեմբեր, 2017 10:52
Ուսանողները դիմել են ծայրահեղ քայլի. 5 ակտիվիստ հացադուլ է հայտարարել

Զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի սահմանափակման դեմ պայքարող Հանուն գիտության զարգացման խմբի ակտիվիստերից 5-ը, որոնց թվում է  նաև Դավիթ Պետրոսյանը,  այսօր հացադուլ են հայտարարել: Այս մասին տեղեկացրել է Դավիթ Պետրոսյանը:

«Մենք մի քանի ուսանողներով՝ 4 հոգին ծառայած, 1 հոգին չծառայած, այսօր սկսում ենք հացադուլ ԵՊՀ լսարաններից մեկում։ Հացադուլի հիմնական նպատակն է պայքարել ինչպես հասարակական անտարբերության, այնպես էլ օրինագծի դեմ։ Կոչ ենք անում որևէ մեկին դուռը չջարդել կամ պրովոկացիաների գնալ։ Մենք նպատակ չունենք դուռը պահպանելու համար կռվի մեջ մտնել, մեր նպատակը արդար է, խաղաղ է, և նպատակը հացադուլն է»:

 

Լրահոս

Դիտել ավելին