Կարևոր իրադարձություններ

Ամանորյա հանգիստ. Ծաղկաձորում գները կհասնեն 1.7 մլն դրամի. «ՀԺ»

14 Նոյեմբեր, 2017 10:16
Ամանորյա հանգիստ. Ծաղկաձորում գները կհասնեն 1.7 մլն դրամի. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.  «Մոտենում է Ամանորը, ու արդեն ժամանակն է մտածելու՝ ինչպես կարելի է անցկացնել տոնական հանգիստը: ՀԺ-ն փորձել է պարզել՝ ինչ փաթեթներ են առաջարկում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարբեր հանգստավայրերում գտնվող հյուրանոցները, որքան դրանք արժեն: Գրեթե բոլոր փաթեթներն իրենց մեջ ներառում են տոնական ընթրիք Ամանորի գիշերը:

Ծաղկաձոր

«Մարիոթ» հյուրանոց Դեկտեմբերի 31-ից հունվարի 7։

2 անձի համար նախատեսված քոթեջը 1 մլն 200 հազար դրամ

2 անձի համար նախատեսված համարը շենքում 1 մլն 500 հազար դրամ

Գինը ներառում է նախաճաշ, ընթրիք, ֆիթնես սրահ, շոգեբաղնիք, ջակուզի, լողավազան, Ամանորյա շոու ծրագիր եւ ընթրիք:

Թե ինչպիսին է լինելու շոու ծրագիրը եւ տոնական ընթրիքի մենյուն, դեռ որոշված չէ:

«Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոց։ Դեկտեմբերի 31-ից հունվարի 6։

Համարը՝ 2 ննջասենյակով, հյուրասենյակով, խոհանոցով արժե 1 մլն 700 հազար դրամ (անցած տարի եղել է 2 մլն դրամ):

2 անձի համար քոթեջներն արժեն 930 հազար դրամ

Գինը ներառում է 3-անգամյա սնունդ, մանկական սենյակ, լողավազան, ֆիթնես սրահ, բիլիարդ, կինոթատրոն, սեղանի թենիս, ամանորյա շոու ծրագիր եւ ընթրիք, մյուս օրերին նույնպես կլինեն միջոցառումներ, շոու ծրագրեր մեծերի ու փոքրերի համար:

«Ծաղկահովիտ» հյուրանոց։ Դեկտեմբերի 31-ից հունվարի 5։

2 աձի համար բաղկացած համարն արժի 370 հազար դրամ:

Կիսալյուքս համարը՝ հյուրասենյակով, ննջասենյակով արժի 730 հազար դրամ: Կարող են ավելացնել ծալովի մահճակալ:

Գումարը ներառում է ամանորյա տոնական երեկո, Ձմեռ պապ, հունվարի 3-ին տոնական նախաճաշ եւ ընթրիք, մանկական հրապարակ, բար, ժամանցի կենտրոն, որտեղ կա բիլիարդի սեղան:

Աղվերան

«Արթուրս» հյուրանոց։ Դեկտեմբերի 31-ից հունվարի 3

2 անձի համար 1 համարն արժի 500 հազար դրամ: 1 համարում մահճակալներ ավելացնելու դեպքում այն կարժենա 680 հազար դրամ:

Գումարը ներառում է նախաճաշ, լողավազան, մարզասրահ, սեղանի թենիս, մանկական սենյակ, ընդունելության օրը ֆուրշետ, ամանորյա տոնական ընթրիք եւ շոու ծրագիր, հունվարի 1-ի առավոտյան ուշ նախաճաշ, հունվարի 2-ին խաշ, տոնական ընթրիք: Երգիչներ, երգչուհիներ հիմնականում հրավիրում են դրսից:

Ջերմուկ

«Անուշ» հյուրանոց։ Դեկտեմբերի 31-ից հունվարի 7։

1 անձը 180 հազար

Դեկտեմբերի 31-ից հունվարի 5-ը 1 անձը 150 հազար

Գումարը ներառում է 3-անգամյան սնունդ, հունվարի 2-ին խաշ:

Հնարավոր է մինչեւ 20% զեղչ:

Նախատեսվում է ամանորյա շոու ծրագիր եւ տոնական ընթրիք: Գինը նաեւ ներառում է ժամանցի կենտրոն (սեղանի թենիս, բիլիարդ):

«Հայաթ Փլեյս» հյուրանոց

Դեկտեմբերի 31-ից հունվարի 3

2 անձը 444 հազար դրամ

Գումարը ներառում է ամանորյա ընթրիք, երաժշտություն, դիջեյ, 3-անգամյա սնունդ, շոգեբաղնիք, ջակուզի, ֆիթնես սրահ, լողավազան, բիլիարդ, թենիս:

Դիլիջան

«Բեսթ Վեսթերն Փարադայս» հյուրանոց

Բոլոր համարներն արդեն ամրագրված են:

Դեկտեմբերի 31-ից հունվարի 5-ը

Գինը՝ սկսած 2 անձը 700 հազար դրամից:

Ընտանեկան համարն արժի 1 մլն 400 հազար դրամ:

Գինը ներառում է 2-անգամյա սնունդ, ամանորյա ընթրիք, լողավազան, ժամանցի սենյակ (բիլիարդ, սեղանի հոկկեյ), հյուրասիրություն մինի բարի տեսքով:

Նախորդ տարիներին Ամանորի գիշերը երգել են Ռազմիկ Ամյանը, Մարտին Մկրտչյանը: Այս տարվա ծրագիրը դեռ որոշված չէ:

«Միմինո» հյուրանոց։ Մեծ առանձնատուն է սենյակներով: Դեկտեմբերի 31-ից հունվարի 6

1 ստանդարտ սենյակը՝ 120 հազար դրամ:

7 հոգանոց ընտանեկան սենյակը՝ առանց խոհանոցի՝ 230 հազար դրամ

4 հոգանոց սենյակը՝ խոհանոցով՝ 200 հազար դրամ

Գումարը չի ներառում սնունդ: 2-անգամյա սնունդի համար 1 անձի համար պետք է վճարել հավելյալ 5 հազար դրամ: Ամանորի գիշերը կլինի հրավառություն, Ձմեռ պապ:

Մնացել է 2 ստանդարտ սենյակ:

Հանքավան

«Աշխույժ հովիտ»։ Դեկտեմբերի 31-ից հունվարի 4

Ընտանեկան սենյակը՝ 800 հազար դրամ, ներառում է հյուրասենյակ, ննջասենյակ, ջակուզի, ննջասենյակում 1 երկտեղանոց եւ 2 1-տեղանոց մահճակալներ:

4-տեղանոց քոթեջը՝ 800 հազար դրամ:

3-տեղանոց քոթեջը՝ 620 հազար դրամ 3 տեղանոց քոթեջում 4-րդ անձի համար պետք է վճարել հավելյալ 120 հազար դրամ, եթե նա 12 եւ ավելի տարեկան է: Եթե 4-11 տարեկան է, պետքէ վճարել հավելյալ 80 հազար դրամ:

Գումարը ներառում է տոնական շքեղ ընթրիք, շոու ծրագիր, Ձմեռ պապ, ժամանցի կենտրոն (բիլիարդ, սեղանի թենիս, ֆիթնես սրահ, լողավազան), մանկական սրահ ու խաղահրապարակ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

Որոշ փոքր հյուրանոցներ, օրինակ «Հեղնարը», «Ավետիսը», չեն աշխատում:

«Եվրոպա» հյուրանոց

2 անձի համար նախատեսված փաթեթը՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ն արժի 516 հազար դրամ, դեկտեմբերի 31-ից հունվարի 5-ը՝ 621 հազար դրամ:

Գումարը ներառում է 3-անգամյա սնունդ, ամանորյա ընթրիք եւ շոու ծրագիր, գինետուր դեպի Տող գյուղ, գինու դեգուստացիա, լողավազան, շոգեբաղնիք, հրաժեշտի երեկո՝ դիսկոտեկ: Ամանորյա գիշերը երգելու են «Արցախի ձայներ» խմբի ներկայացուցիչներ:

Նոյեմբերին ամրագրելու դեպքում հնարավոր է 10% զեղչ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին