Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    486

  • EUR

    572,5
    580,5

  • RUB

    8,16
    8,41

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Էդիկ Գրիգորյանի մահից հետո «Հոկտեմբերի» 27-ի խաղաքարտերը կփոխվեն. «Ժամանակ»

14 Նոյեմբեր, 2017 09:19
Էդիկ Գրիգորյանի մահից հետո «Հոկտեմբերի» 27-ի խաղաքարտերը կփոխվեն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 27-ի գործով վկաներից մեկի սպանությունը պատվիրելու եւ կազմակերպելու համար 15 տարվա անազատության դատապարտված Արթուր Այվազյանը՝ Մանախը, վստահ է «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանի մահը դժբախտ պատահար էր՝ ոչ պատշաճ բուժսպասարկման արդյունք:

«Էդիկ Գրիգորյանի մահը ամենաշատը այս իշխանություններին պետք չէր հենց այս ժամանակահատվածում։ Անտրամաբանական կլիներ Էդիկ Գրիգորյանին լիկվիդացիայի ենթարկել այն ժամանակ, երբ այդ անձը հրապարակային հայտարարություն է անում։ Էդիկ Գրիգորյանը սրտի վիրահատության ենթարկվեց անմիջապես Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հովանավորությամբ, որը քիչ խոսուն փաստ չէ։ Դա ուղղակի հովանավորչության մասին էր խոսում։

Ես կարծում եմ, որ այդ հովանավորությունը նրա համար էր, որպեսզի 27-ի գործով գոնե մեկը մնար առողջ վիճակում, որպեսզի կարողանար հարկ եղած դեպքում պաշտպանել նրանց այն իրավիճակից, որից բոլորը վախենում են, քանի որ Կարեն եւ Նաիրի Հունանյանները արդեն հոգեկան անառողջ վիճակում են։ Խաղաքարտերում հիմա փոփոխություններ կկատարվեն»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Ա. Այվազյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին