Կարևոր իրադարձություններ

Սամվել Կարապետյանը «Ռիո»-ի բացմանը մասնակցելու համար 2 օր շուտ է եկել Հայաստան. «Հրապարակ»

14 Նոյեմբեր, 2017 09:08
Սամվել Կարապետյանը «Ռիո»-ի բացմանը մասնակցելու համար 2 օր շուտ է եկել Հայաստան. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով` հայտնի գործարար Սամվել Կարապետյանը «Ռիո»-ի բացմանը մասնակցելու համար 2 օր շուտ` նոյեմբերի 11-ին է եկել Հայաստան` Դուբայից, Սամվել Լիմինդրովիչի հետ: Ամեն տարի աշնանը հայաստանյան օլիգարխիկ «տուսովկան»` Գագիկ Ծառուկյան, Սամվել Կարապետյան, Սամվել Ալեքսանյան, Գագիկ Բեգլարյան, երբեմն` վարչապետ Կարեն Կարապետյան, Հովիկ Աբրահամյան, հանգստանալու են մեկնում Դուբայ: Այս անգամ Ծառուկյանը չի եղել, Կարեն Կարապետյանի գլուխն էլ խառն է, մեկնել են միայն Լիմինդրովիչն ու Սամվել Կարապետյանը:

Ի դեպ, երբ շաբաթ օրը «Մարիոթում» «առանձնազրույց» էին ունենում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ու այս օրերին Հայաստանում գտնվող, Սոչիի ու Կրասնոդարի երկրամասի հայտնի հեղինակություն Ռուբեն Թաթուլյանը` հայտնի Ռոբսոնը, քիչ հետո նրանց է միացել նաեւ Լֆիկը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին