Կարևոր իրադարձություններ

Զինվորականներին, որոնք հրաժարվել են մեկնել Դոնբաս, Ռուսաստանում դատապարտել են ազատազրկման

14 Հոկտեմբեր, 2015 11:46
Զինվորականներին, որոնք հրաժարվել են մեկնել Դոնբաս, Ռուսաստանում դատապարտել են ազատազրկման

Ռուսաստանի Մայկոպ քաղաքում գտնվող համար 22179 ռազմամասից պայմանագրային զինծառայողները դատապարտվել են դասալքության համար: Անատոլի Կուդրինը դատապարտվել է կես տարով, իսկ Ալեքսանդր Եվենկոն, Իվան Շևկունովը և Պավել Տինչենոկոն մեկական տարով են դատապարտվել:

2014 թվականի աշնանն այդ ռազմամասի զինծառայողներին տեղափոխել են Ռոստոբյան շրջան: Ավելի ուշ պայմանագրային զինծառայողները սկսել են զանգվածային լքել պոլիգոնը: Շատերը Շատերը հեռանալու մասին դիմումներ են ներկայացրել, որոնք հրամանատարությունը պատշաճ կարգով չի ընդունել: Նրանք բողոքել են կենցաղային վատ պայմաններից և վախեցել, որ իրենց կուղարկեն Ուկրաինա՝ պատերազմի, գրում է «Նովայա գազետա»-ն։

 

Լրահոս

Դիտել ավելին