Կարևոր իրադարձություններ

Վերջապես կայացել է Րաֆֆի Հովհաննիսյանի և Պետրոս Մակեյանի հանդիպում. «Հրապարակ»

11 Նոյեմբեր, 2017 10:35
Վերջապես կայացել է Րաֆֆի Հովհաննիսյանի և Պետրոս Մակեյանի հանդիպում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախօրեին «Ժառանգություն» կուսակցության գրասենյակում վերջապես կայացել է Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Պետրոս Մակեյանի հանդիպումը։ Մակեյանը, ինչպես հայտնի է, համակարգում է Ժիրայր Սեֆիլյանի կոչով ձեւավորված Ազգային ճակատի կազմակերպչական աշխատանքները, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը Սեֆիլյանի՝ ճակատ ձեւավորելու կոչի հասցեատերերից է։ «Ժառանգության» ղեկավարը տեւական բացակայությունից հետո Հայաստան է վերադարձել ու համաձայնել հանդիպել։

«Պետք է ասեմ, որ երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեր՝ ճակատի, եւ պարոն Հովհաննիսյանի մոտեցումներում տարբերություն չկա»,- հանդիպումից հետո մեզ տեղեկացրեց Պետրոս Մակեյանը։ Միաժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնել է, որ իր մասնակցությունը ճակատի աշխատանքներին «ցանկալի է», սակայն ինքը կընտրի պահը, թե երբ հանդիպի ճակատի մասնակիցների հետ։ «Ինքն սկզբունքորեն ընդունում է, որ վիճակը ծանր է, որ պետք է ինչ-որ բան անել, թե երբ կասի իր խոսքը, դա կորոշի ինքը»,- ասաց Մակեյանը։

Իսկ նոյեմբերի 23-ին Րաֆֆի Հովհաննիսյանը Բրյուսելում կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ղեկավարների հանդիպմանը, որին կմասնակցի նաեւ Սերժ Սարգսյանը։ Բրյուսելում նախապատրաստական աշխատանքներ են տարվելու Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի համար, որը տեղի կունենա նոյեմբերի 24-ին: Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակիցներ Արմեն Մարտիրոսյանը, Սուսաննա Մուրադյանն Ազգային դիմադրության ճակատի նախաձեռնող խմբում են եւ ստորագրել են հռչակագրի տակ»։

 

Լրահոս

Դիտել ավելին