Կարևոր իրադարձություններ

Թեժ գիշեր. ԱԺ հանձնաժողովի նիստը նման էր արագացված դատավարության. «Ժամանակ»

11 Նոյեմբեր, 2017 10:02
Թեժ գիշեր. ԱԺ հանձնաժողովի նիստը նման էր արագացված դատավարության. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովը երեկ  երեկոյան կայացած արտահերթ նիստում հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկելու որոշմանը:

Նշենք, որ նիստը պետք է կայանար ժամը 18:00-ին, սակայն քվորումի բացակայության պատճառով ձախողվել էր։ Սակայն գիշերը՝ ժամը 21.00-ին խիստ անսպասելի տեղի ունեցավ հանձնաժողովի արտահերթ նիստ: Քվորումի ապահովման համար բերման էին ենթարկվել ՀՀԿ-ական բացակա պատգամավորները:

Չնայած «Ելք»-ից Սասուն Միքայելյանը բացակայում էր նիստին, սակայն անհրաժեշտ չորս հոգին ապահովված էր: Ենթադրվում է, որ ՀՀԿ-ականների բոյկոտը խիստ զայրացրել է նախագահականին և այնտեղից խստիվ կարգադրել են գիշերային նիստ անել ու դրական եզրակացություն տալ նախագծին, ինչը և տեղի ունեցավ:

Հանձնաժողովը առանց «Ելք» խմբակցության պատգամավորների ներկայության՝ մերժեց այս խմբակցության ներկայացրած բոլոր առաջարկությունները:

ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովը երեկ  երեկոյան կայացած արտահերթ նիստում հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկելու որոշմանը:

Նշենք, որ նիստը պետք է կայանար ժամը 18:00-ին, սակայն քվորումի բացակայության պատճառով ձախողվել էր։ Սակայն գիշերը՝ ժամը 21.00-ին խիստ անսպասելի տեղի ունեցավ հանձնաժողովի արտահերթ նիստ: Քվորումի ապահովման համար բերման էին ենթարկվել ՀՀԿ-ական բացակա պատգամավորները:

Չնայած «Ելք»-ից Սասուն Միքայելյանը բացակայում էր նիստին, սակայն անհրաժեշտ չորս հոգին ապահովված էր: Ենթադրվում է, որ ՀՀԿ-ականների բոյկոտը խիստ զայրացրել է նախագահականին և այնտեղից խստիվ կարգադրել են գիշերային նիստ անել ու դրական եզրակացություն տալ նախագծին, ինչը և տեղի ունեցավ:

Հանձնաժողովը առանց «Ելք» խմբակցության պատգամավորների ներկայության՝ մերժեց այս խմբակցության ներկայացրած բոլոր առաջարկությունները:

Հանձնաժողովի նիստը հիշեցնում էր արագացված դատավարություն. պատգամավորները գրեթե հարցեր չունեին, ելույթներ չեղան, և միայն նիստը նախագահող Ալիկ Սարգսյանն էր, որ հայտարարեց՝ նախագիծը խիստ արդիական է, հնարավորություն է ստեղծում իսկապես զբաղվելու գիտությամբ: Իշխանությունը ներկայացնող չորս պատգամավորները միաձայն կողմ քվեարկեցին նախագծին»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին