Կարևոր իրադարձություններ

Աշոտ Աղաբաբյանն այսուհետ Հայաստանի «սոված ժողովրդի մեջ» ճոխ խնջույքներ չի կազմակերպելու. «Հրապարակ»

11 Նոյեմբեր, 2017 09:12
Աշոտ Աղաբաբյանն այսուհետ Հայաստանի «սոված ժողովրդի մեջ» ճոխ խնջույքներ չի կազմակերպելու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն ասում է, որ այսուհետ Հայաստանի «սոված ժողովրդի մեջ» ճոխ խնջույքներ չի կազմակերպելու։ Նա իր 65-ամյակը որոշել է նշել հայրենիքից դուրս՝ Վլադիվոստոկում, իր 47 տարվա համակուրսեցիների հետ։ «Ես իմ բոլոր հոբելյանները դրսում եմ անցկացրել, մենակ 45 տարեկանս եմ Դիլիջանում արել, Վազգեն Սարգսյանը՝ մեր հրամանատարը, միանգամից հինգ հոգու ծնունդ էր կազմակերպել։ Դրանից հետո ես իմ ծնունդները Հայաստանում չեմ արել»,- ասաց նա։ Էլ ի՞նչ ծնունդ՝ առանց էլիտայի։ «Իմ էլիտան իմ ընտանիքն է, ընկերությունը․․․ Մեր հայերով, ստեղի հայ ընտանիքներով արդեն երկու օր է՝ նշում ենք»»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին