Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանում ադրբեջանցի երիտասարդը 19-ամյա հայուհու է սպանել (տեսանյութ)

14 Հոկտեմբեր, 2015 11:16
Ռուսաստանում ադրբեջանցի երիտասարդը 19-ամյա հայուհու է սպանել (տեսանյութ)
Մոսկվայում ադրբեջանցի երիտասարդը սպանել է Մոսկվայի բժշկական համալսարանի19-ամյա հայ ուսանողուհուն:
«NTV»-ի փոխանցմամբ՝ սպանված Աննա Սարգսյանի հայրը բազմաթիվ անգամ դիմել է տեղի ոստիկանություն՝ աղջկան երկրպագուից պաշտպանելու համար, սակայն աղջկան պաշտպանել այդպես էլ չի հաջողվել: Անհասկանալի է մնում, թե ինչուոստիկանությունը չի արձագանքել աղջկա հոր դիմումին, ինչից հետո հնարավոր է՝ կանխվեր նաև սպանությունը:
19-ամյա հայուհուն սկզբում պարզապես ուղեկցել, իսկ այնուհետև սիրահետել է ադրբեջանցի Էմիլ Զուլֆուգարովը:
Հայուհու կյանքի վերջին րոպեներն արձանագրել են փողոցում տեղադրված տեսախցիկները:Ադրբեջանցի երիտասարդը դանակով հարվածել է նրան ու փախել, իսկ աղջիկը մահացել է մինչև բուժօգնության ժամանումը:
Աննա Սարգսյանի մայրը պատմել է, որ աղջիկը նույնիսկ չի համակրել այդ երիտասարդին:

Զուլֆուգարովը ձերբակալված է:
 

Լրահոս

Դիտել ավելին