Կարևոր իրադարձություններ

Հղի Քայլի Ջենների առաջին լուսանկարները

07 Նոյեմբեր, 2017 20:42
Հղի Քայլի Ջենների առաջին լուսանկարները

Վերջին ամիսներին արևմտյան ԶԼՄ-ներում խոսվում է Քայլի Ջենների հղիության մասին, սակայն այդ լուրի իսկությունը պաշտոնապես չի հաստատվել: Օրերս համացանցում հայտնվել են Քայլիի առաջին լուսանկարները, որոնցում նա պատկերված է տձև սպորտային հագուստով: Սակայն նույնիսկ այդ հագուստով հեշտությամբ կարելի է տեսնել 20-ամյա Քայլիի կլորացած փորիկը, գրում է ELLE-ն:

Լուսանկարիչները Քայլիին լուսանկարել են, երբ նա Քլիվլենդում մասնավոր ինքնաթիռից է դուրս եկել. քույրերի՝ Քենդալի և Քորթնիի հետ նա մեկնել է մոր՝ Քրիս Ջենների ծննդյան տոնին մասնակցելու:

Ենթադրվում է, որ Քայլիի երեխայի հայրը նրա ընկերն է՝ Թրևիս Սքոթը, ում հետ նա սկսել է հանդիպել այս տարվա ապրիլին:

 

Լրահոս

Դիտել ավելին