Կարևոր իրադարձություններ

Բելգիայի հավաքականը գլխավորելու է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը

14 Հոկտեմբեր, 2015 10:59
Բելգիայի հավաքականը գլխավորելու է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը

Եվրո-2016-ի ընտրական փուլի վերջին խաղում Բելգիայի ընտրանին 3:1 հաշվով հաղթել է Իսրայելի հավաքականին:

Այդ հաղթանակը եվրոպական թիմին թույլ կտա ՖԻՖԱ-ի դասակարգման առաջիկա աղյուսակում բարձրանալ 1-ին տեղ` շրջանցելով աշխարհի փոխչեմպիոն Արգենտինայի ընտրանուն:

Բացի այդ, Բելգիայի հավաքականը Եվրո-2016-ի եզրափակիչ փուլի վիճակահանության ժամանակ կընդգրկվի առաջին զամբյուղում:

 

Լրահոս

Դիտել ավելին