Կարևոր իրադարձություններ

Այս մեկը դու չպետք է ասեիր. թուրք պաշտոնյան «սպառնացել» է Կարո Փայլանին

06 Նոյեմբեր, 2017 13:13
Այս մեկը դու չպետք է ասեիր. թուրք պաշտոնյան «սպառնացել» է Կարո Փայլանին

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում վեճի է բռնվել Ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհրդի նախագահ Իլհան Յերլիքայայի հետ, գրում է թուրքական «Հաբեր Թյուրք» պարբերականը:

Փայլանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ խորհուրդը որպես դիտորդ ընդունել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից 4, մնացած կուսակցություններից 2-ական պատգամավորների, մինչդեռ ժողովրդադեմոկրատականներից խորհուրդ է գործուղվել միայն մեկ պատգամավոր:

«Ձեր խիղճը հանգի՞ստ է, կարծում եք, որ օբյեկտի՞վ եք եղել», - հարցրել է Փայլանը Յերլիքայային:

Դրան ի պատասխան թուրք պաշտոնյան մեջբերում է արել թուրքական սերիալներից մեկի հերոսի խոսքերից և ասել հայազգի պատգամավորին. «Ամեն ինչ կարող էիր ասել, բայց այս մեկը դու չպետք է ասեիր»:

Թուրքական gazeteduvar.com.tr կայքը Փայլանին ասված այս խոսքերը որակել է որպես հեգնական տոնով ասված սպառնալիք:

Թուրք պաշտոնյան նաև հայտարարել է, որ իր ղեկավարած կառույցը գործել է բոլորովին անաչառ՝ եթերից վերացնելով անպարկեշտ ու մարդկանց կրոնական զգացմունքներն անարգող հաղորդումներն ու ֆիլմերը, ինչպես նաև փակելով մի շարք հեռուստաալիքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին