Կարևոր իրադարձություններ

Գոնսալո Ռուբալկաբայի ելույթով կեզրափակվի «Yerevan Jazz Fest 2017»-ը (լուսանկարներ)

03 Նոյեմբեր, 2017 18:00
Գոնսալո Ռուբալկաբայի ելույթով կեզրափակվի «Yerevan Jazz  Fest 2017»-ը (լուսանկարներ)

Այսօր Mezzo ակումբում տեղի ունեցավ «Yerevan Jazz Fest 2017»-ի ամփոփիչ ասուլիսիը, որին ներկա էին Կուբայից Հայաստան ժամանած հանրահայտ դաշնակահար Գոնսալո Ռուբալկաբան, Վահագն Հայրապետյանը, Ալեքսիս Ավագյանը և Կամո Մովսեսյանը:

Գոնսալո Ռուբալկաբան ասուլիսի ընթացքում նշեց որ իր համար մեծ պատիվ է փառատոնին ելույթ ունենալը:

«Սա իմ առաջին այցն է Հայաստան, և ես մեծ բավականությամբ եմ հանդես գալու հայ երաժշտասերների առաջ:  Կցանկանամ կապ հաստատել հայ ջազմենների հետ» նշեց`Ռուբալկաբան:

Գոնսալոն պատմեց, որ ինքը սկզբում  հարվածային գործիքներ է նվագել և ըստ էության, նախախնամություն էր կամ ճակատագիր դաշնամուրն ընտրելը:  Նա նաև տեղեկացրեց, որ իր հայրենի Կուբայում դաշնակահարների 60 տոկոսը նախկինում հարվածային գործիքներ են նվագել:

Գոնսալո Ռուբալկաբայի խոսքով` երաժշտություն ստեղծելիս ինքը չի մտածում ձևաչափի մասին, քանի որ  ջազը յուրահատուկ է: Կարևոր չէ լատինական, թե այլ ջազ:

Հիշեցնենք, որ «Yerevan Jazz Fest 2017»-ը նվիրված է հայտնի Zildjian բրենդի հիմնադիր Ավեդիս Զիլիդջյանին, ով սկիզբ է դրել համաշխարհային ճանաչում ունեցող հարվածային գործիքների՝ ծնծղաների արտադրությանը:

Փառատոնի կազմակերպիչներն են Ջազի հայկական ասոցիացիան և «Մեցցո փրոդաքշն» ընկերությունը:

Մի փոքրԳոնսալո Ռուբալկաբի մասին: Նա ջազի  ամենակարկառուն ներկայացուցիչներից է:  Ծնվել է երաժիշտների ընտանիքում: Ապագա դաշնակահարը և կոմպոզիտորը երաժշտական ասպարեզում իր քայլերը սկսել է վեց տարեկանից`նվագելով հարվածային գործիքներ: Իր մասնագիտական կարիերայի ընթացքում  Ռուբալկաբան համագործակցել է այնպիսի հայտնի ջազմենների հետ, ինչպիսիք են Դիզզի Գիլեսպին,  Չուչո Վալդեսը, Չարլի Հեյդենը և այլք:  Ջազի կնքահայր Հերբի Հենկոքը նրան անվանել է դարի լավագույն դաշնակահար: Ռուբալկաբան թողարկել է 25  ձայնասկավառակ, որոնցից երկուսը` «Nocturne»-ը և  «Land o the sun»-ը արժանացել են «Գրեմմի» մրցանակի:

 

 

Լրահոս

Դիտել ավելին