Կարևոր իրադարձություններ

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. 44-ամյա տղամարդը բանկերին պարտք լինելու պատճառով ինքնասպան է եղել

14 Հոկտեմբեր, 2015 10:43
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. 44-ամյա տղամարդը բանկերին պարտք լինելու պատճառով ինքնասպան է եղել

Shamshyan.com-ը գրում է. Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Զորավան գյուղի տներից մեկի ավտոտնակում տղամարդու կախված դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչները՝ քննիչ Ռուբիկ Հակոբյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոտնակում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ, 44-ամյա Ս. Ա.-ի դին: 

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին