Կարևոր իրադարձություններ

Ջազը մաքսիմալ ազատություն է տալիս. Yerevan Jazz Fest-ը շարունակվում է. օր 4-րդ (լուսանկարներ)

02 Նոյեմբեր, 2017 18:13
Ջազը մաքսիմալ ազատություն է տալիս. Yerevan Jazz Fest-ը շարունակվում է. օր 4-րդ (լուսանկարներ)

Արդեն երկու տարի է` Ջազի հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվում է Yerevan Jazz Fest ամենամյա միջազգային փառատոնը: Այս տարի այն նվիրված է հայտնի Zildjian բրենդի հիմնադիր Ավեդիս Զիլիդջյանին, ով սկիզբ է դրել համաշխարհային ճանաչում ունեցող հարվածային գործիքների` ծնծղաների արտադրությանը:

Փառատոնի 4-րդ օրը` նոյեմբերի 1-ին, համերգով հանդես եկան Արտո Թունջբոյաջյանը և Armenian Navy Band-ը, Վահագն Հայրապետյանը, Արտակ Ներսիսյանը, Մարինե Հակոբյանն ու Սենեգալից ժամանած Պակո Սառը:

 

Պակո Սառն ու Մարինե Հակոբյանը միասին կատարեցին հայտնի «Sweet dreams» երգի ջազային տարբերակը: 

Մարինե Հակոբյանի խոսքով` Yerevan Jazz Fest-ը մեծ տոն է ինչպես երաժիշտների, այնպես էլ հանդիսատեսի համար:

«Ջազն ինձ մաքսիմալ ազատություն է տալիս»,- ասաց երգչուհին:

Երաժիշտը հանդիսատեսին նույնպես մասնակից դարձրեց համերգին` խնդրելով ծափերի միջոցով ապահովել երաժշտության տեմպը:

 

Այնուհետև Արտո Թունջբոյաջյանն  ու Armenian Navy Band-ը կատարեցին բոլորի կողմից շատ սիրված «Արարատ» երգը, ինչպես նաև ֆոլքլորային այլ ստեղծագործություններ:

Համերգի ավարտին երաժիշտները հանդիսատեսի հետ միասին երգեցին Արտո Թունջբոյաջյանի «Պզտիկ զինվորը»:

 

Լրահոս

Դիտել ավելին