Կարևոր իրադարձություններ

Շառլ Ազնավուրն ու նրա քույրը՝ Աիդան, կպարգևատրվեն Ռաուլ Վոլենբերգի մեդալով

24 Հոկտեմբեր, 2017 11:39
Շառլ Ազնավուրն ու նրա քույրը՝ Աիդան, կպարգևատրվեն Ռաուլ Վոլենբերգի մեդալով

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն ու նրա քույրը՝ Աիդան, Ռաուլ Վոլենբերգի անվան միջազգային կազմակերպության կողմից կպարգևատրվեն Ռաուլ Վոլենբերգի մեդալով, գրում է asbarez.com-ը:

Աղբյուրի փոխանցմամբ` պարգևատրման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին: Ազնավուրին կընդունի Իսրայելի նախագահը:

Ազնավուրներն այս պարգևին արժանանում են իրենց մարդասիրական մոտեցման համար: Փարիզում նացիստական օկուպացիայի տարիներին Շառլի և Աիդայի ծնողներ, ինչպես նաև հենց իրենք, իրենց բնակարանում թաքցրել և փրկել են ֆաշիստների կողմից հետապնդվող հայերի, հրեաների` վտանգելով նաև իրենց կյանքը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին