Կարևոր իրադարձություններ

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացնելու Հադրութի շրջանի հարավարևելյան ուղղությամբ

24 Հոկտեմբեր, 2017 11:25
ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացնելու Հադրութի շրջանի հարավարևելյան ուղղությամբ

Հոկտեմբերի 25-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի շրջանի հարավարևելյան ուղղությամբ։ 

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից։ 

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա), ինչպես նաև ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ փոխգնդապետ Պատրիկ Ֆառելին (Իռլանդիա)։ 

Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին