Կարևոր իրադարձություններ

Ագարակաձոր գյուղում «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը. 19-ամյա վարորդը մահացել է

24 Հոկտեմբեր, 2017 11:19
Ագարակաձոր գյուղում «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը. 19-ամյա վարորդը մահացել է

Հոկտեմբերի 23-ին, ժամը 8.50-ի սահմաններում, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղի «Գռավ» կոչվող տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:

Վարորդը՝ 1998 թ. ծնված Գևորգ Խանամիրյանը, և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ժամը 11.50-ին, Գ. Խանամիրյանը, գիտակցության չգալով, մահացել է:

 

Կատարվում է քննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին