Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի և Իրաքի վարչապետերը կքննարկեն Քուրդիստանում անցկացված անկախության հանրաքվեի հարցը

24 Հոկտեմբեր, 2017 11:10
Թուրքիայի և Իրաքի վարչապետերը կքննարկեն Քուրդիստանում անցկացված անկախության հանրաքվեի հարցը

Հոկտեմբերի 25-ին Անկարայում հանդիպելու են և Իրաքի և Թուրքիայի վարչապետները: Ըստ թուրքական «Konhaber» լրատվակայքի՝ Հայդար Իբադիի և Բինալի Յըլդըրըմի հանդիպումը կայանլու է Չանքայա պալատում:

Կողմերը խոսելու են թուրք-իրաքյան հարաբերությունների, երկկողմ համագործակցության ընդլայնման մասին: Կքննարկվեն նաև  տարածաշրջանային մի շարք խնդիրներ, մասնավորապես իրաքյան Քուրդիստանում անցկացված անկախության հանրաքվեի հարցը:

Նախատեսվում է քննարկել նաև, թե ինչպիսի քայլեր են հարկավոր ձեռնարկել իրաքյան Քուրդիստանի դեմ:

Ներկայումս Թուրքիան փակել է  Քուրդիստանի հետ օդային սահմանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Քուրդիստանում կայացել է անկախության հանրաքվե: Թուրքիան Իրաքը, ինչպես նաև այլ երկրներ չեն ճանաչել հանրաքվեն, համարելով, որ դա Իրաքի սահմանադրության և տարածքային ամբողջականության խախտում է: Պաշտոնական Բաղդադը և Անկարան պահանջում են, որ հանրաքվեն չեղարկվի:

Իսկ ավելի  ուշ Իրաքի բանակ քրդերից ետ վերցրեց նավթային պաշարներով հարուստ Քիրքուք  նահանգը, որը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալների դեմ կռիվներից հետո, անցել էր Իրաքի քրդերին:

 

Լրահոս

Դիտել ավելին