Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում 63 հազար բատարկյալ դատապարտված է ահաբեկչության մեղադրանքով

24 Հոկտեմբեր, 2017 10:42
Թուրքիայում 63 հազար բատարկյալ դատապարտված է ահաբեկչության մեղադրանքով

Թուրքիայում նախորդ տարի տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձից հետո ծագած ձերբակալությունների ալիքը հանգեցրել է նրան, որ երկրի բանտերում ներկայումս պատիժ կրող բանտարկյալների թիվը հասել  է 229 հազար 790-ի, այն դեպքում, երբ բանտային պայմանները թույլ են տալիս միայն 207 հազար 339 հոգու միաժամանակյա կացություն:  

Թուրքիայում ընդհանուր առմամբ կա 291 փակ ռեժիմի, 70 բաց ռեժիմի բանտ, 7 մանկական (փակ ռեժիմի) քրեակատարողական հիմնարկ, 3 մանկական ուղղիչ աշխատանքային տուն, բաց և փակ ռեժիմի 13 կանանց քրեակատարողական հիմնարկ:

Քրեակատարողական հիմնարկներում գտնվող 229 հազար 790 հոգուց 141 հազար 802-ը դատապարտյալներ են, 87 հազար 988-ը՝ կալանավորներ, որոնցից 49 հազար 900-ը գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակներում են ձերբակալվել:
Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերթյուրք» կայքը:

Բանտերում պատիժ կրողներից 163 հազար 618-ը դատապարտված են քրեական հանցագործության (սպանություն, գողություն, խարդախություն), 63 հազար 242-ը ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու, 2 հազար 930-ը կազամակերպած հանցավորությանը մասնակցելու մեղադրանքով: 

Աղբյուրը նաև ներկայացրել է թուրքական բանտերում բանտարկյալների թվի աճը ՝ ըստ տարիների.
2012թ: 136.020

2013թ: 145.478

2014թ: 158.837

2015թ: 178.089

2016թ: 199.328

2017թ: 229.7990

 

Լրահոս

Դիտել ավելին