Կարևոր իրադարձություններ

Թրամփի վարկանիշը կտրուկ նվազել է ամերիկացիների շրջանում

24 Հոկտեմբեր, 2017 10:22
Թրամփի վարկանիշը կտրուկ նվազել է ամերիկացիների շրջանում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը կտրուկ նվազել է ամերիկացիների շրջանում, գրում են ամերիկյան լրատվամիջոցները:

Հարվարդի համալսարանը հարցում էր կազմակերպել, որի արդյունքներով 71-ամյա ղեկավարի գործունեությանը դեմ է հարցվածների 58%-ը, իսկ 42%-ը կողմ է նրա աշխատանքին:

Հարցվածների մեծամասնությունը բողոքում է Պուերտո-Ռիկո կղզում տեղի ունեցած փոթորկին Թրամփի արձագանքից, երբ վերջինս ասել էլ, որ ԱՄՆ բյուջեն «մի քիչ փչացել է» այդ աղետի պատճառով:

Հիշեցնենք, որ NBC-ի իրականացրած հարցումը նույնպես վկայում էր այն մասին, որ Թրամփի վարկանիշն ու համբավը կտրուկ նվազել են ամերիկացիների շրջանում:

 

Լրահոս

Դիտել ավելին