Կարևոր իրադարձություններ

Գործարարը, որը մեծ պարտքեր է ունեցել Սոֆի Դևոյանի որդուն` անհետացել է. «Ժողովուրդ»

24 Հոկտեմբեր, 2017 09:20
Գործարարը, որը մեծ պարտքեր է ունեցել Սոֆի Դևոյանի որդուն` անհետացել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «Ավելի քան մեկ տարի է` չի աշխատում թռչնամսի եւ հավկիթի արտադրությամբ զբաղվող Բաղրամյանի թռչնաբուծական ֆաբրիկան, իսկ սեփականատեր Արմենակ Խաչատրյանը հետախուզման մեջ է: Ավելին՝ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Արմենակ Խաչատրյանին պատկանող բոլոր ընկերությունները, այդ թվում եւ «Հավիցա», «Գժուկ» ՍՊԸ-ները սնանկ են ճանաչվել վարկային մեծ պարտավորությունները մարել չկարողանալու պատճառով:

Հատկանշական է փաստը, որ հիմնական հարվածն այս ընկերությունը կրել է 2014թ. տարեվերջին, երբ կտրուկ բարձրացավ դոլարի փոխարժեքը. հիշում եք՝ այն ժամանակ մի շարք ընկերություններ մեծ վնասներ կրեցին:

Ի դեպ, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Ա. Խաչատրյանի՝ սնանկ ճանաչված ընկերության պարտատերերի ցանկում է նաեւ պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանի որդին՝ Հովհաննես Պողոսյանը, ում եւ պատկանում է Գնդեվազի թռչնաֆաբրիկան: Պողոսյանն այն շահագործման իրավունքով հանձնել էր Ա. Խաչատրյանին, բայց վերջինս այստեղ էլ պարտքեր կուտակելուց հետո անհետացել է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին