Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    486

  • EUR

    572,5
    580,5

  • RUB

    8,16
    8,41

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

ԵՄ-ն սպասում է Հայաստանի ստորագրությանը. երեք կարեւոր որոշում է կայացվել. «168 ժամ»

24 Հոկտեմբեր, 2017 09:10
ԵՄ-ն սպասում է Հայաստանի ստորագրությանը. երեք կարեւոր որոշում է կայացվել. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «ԵՄ-ն թեժ եւ երկար քննարկումների արդյունքում Հայաստան-Եվրամիություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման համար վերջին որոշումներն է կայացրել: Օրեր առաջ Եվրոպական խորհուրդը քաղաքական երեք կարեւոր որոշումներն է կայացրել, որոնք նշանակում են, որ ԵՄ-ն քաղաքականապես պատրաստ է համաձայնագրի ստորագրմանը: «168 Ժամի» տեղեկություններով՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման ճանապարհին Եվրամիության կողմից քաղաքական խոչընդոտներ չկան:

Մեր վստահելի աղբյուրների փոխանցմամբ, սակայն, չի բացառվում, որ առաջանան որոշ տեխնիկական եւ ընթացակարգային բնույթի խնդիրներ, որոնք գուցե լուծվեն առաջիկա օրերին կամ մինչ Բրյուսելում կայանալիք «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովը, մինչ տարեվերջ կամ մինչեւ հունվար ամիսը: Հստակ ժամկետներ նույնիսկ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները չեն կարողանում նշել, որովհետեւ ընթացակարգերի պատասխանատուները ԵՄ անդամ երկրներն են:

Եվրամիությունում նաեւ չեն կարծում, որ այս ձգձգման արդյունքում կամ ինչ-ինչ այլ պատճառներով ՀՀ-ԵՄ համաձայնագիրը չի ստորագրվի, քանի որ կազմված համաձայնագիրը Հայաստանի համար «մեծահոգի» են որակում, ավելի, քան ՀՀ իշխանություններն էին ակնկալում, եւ կարծում են, որ այս անգամ եւս Հայաստանի հրաժարումը քաղաքական ինքնասպանություն կլինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին