Կարևոր իրադարձություններ

Տեղի է ունեցել Արտակ Սարգսյանի դստեր հարսանիքը. գրանցել է վերջին ժամանակների սենսացիան. «Հրապարակ»

24 Հոկտեմբեր, 2017 08:50
Տեղի է ունեցել Արտակ Սարգսյանի դստեր հարսանիքը.  գրանցել է վերջին ժամանակների սենսացիան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 20-ին «Փարավոն» ռեստորանային համալիում տեղի է ունեցել Արտակ Սարգսյանի դստեր հարսանիքը, փեսացուն Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցի համասեփականատերերից մեկի որդին է: Ներկա է եղել ՀՀ քաղաքական էլիտան, բացի վարչապետ Կարեն Կարապետյանից. Արա Բաբլոյանը Լեհաստանում էր, պատգամավորական կորպուսը ներկայացված է եղել մեծ կազմով: Չնայած հարսանյաց հանդեսը Ծառուկյանի օբյեկտում էր, ի տարբերություն հավերժ «ներկա» Սամվել Ալեքսանյանի, վերջինս չի եղել:

Ներկա է եղել ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանը, իսկ ՊԵԿ-ի նոր ղեկավար Վարդան Հարությունյանը չի եղել։ Ոմանք կարծել են, որ պատճառը, հնարավոր է, ստուգումներն են ՍԱՍ-ում, սակայն նրա զավակները ներկա են եղել: Հարսանիքը գրանցել է վերջին ժամանակների սենսացիան. Սերժ Սարգսյանը չի պարել:

Հիշեցնենք, որ ՍԱՍ-ի Արտակն իշխանության սիրելիներից է, նա շախմատի հովանավորներից է, առաջին անգամ աշխարհի չեմպիոն դարձած հայ շախմատիստներին «ոգեւորելու» համար նա ժամանակին Սերժ Սարգսյանի հետ Թուրին մեկնեց»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին