Կարևոր իրադարձություններ

Քանի անգամ քննիչները պատշաճ չեն կատարել դատախազների ցուցումները. Արթուր Դավթյանը ներկայացնում է իրավիճակը. «Ժողովուրդ»

24 Հոկտեմբեր, 2017 08:30
Քանի անգամ քննիչները պատշաճ չեն կատարել դատախազների ցուցումները. Արթուր Դավթյանը ներկայացնում է իրավիճակը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է, որ 2017թ. առաջին կիսամյակում հետաքննություն եւ նախաքննություն իրականացնող անձանց կողմից թույլ տրված իրավախախտումների փաստերով ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ դատախազների կողմից ներկայացվել են 81 միջնորդություններ: Միաժամանակ այդ ընթացքում վարույթից հեռացվել է հետաքննություն եւ նախաքննություն իրականացնող 59 անձ:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը դեռ հոկտեմբերի 9-ին հայտարարել էր, թե քննիչները շատ հաճախ դատախազի ցուցումներն անտեսում են կամ պատշաճ չեն կատարում: Գլխավոր դատախազից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվել է, թե քանի՞ այսպիսի դեպք է գրանցվել: «Միայն 2017թ. առաջին կիսամյակում դատախազների կողմից քրեական գործերով նախաքննության եւ հետաքննության մարմիններին տրվել է թվով 811 գրավոր ցուցում, որոնցից 30-ի կապակցությամբ ներկայացվել է գրավոր առարկություն: Բայց բավարարվել է դրանցից երկուսը միայն»,- հայտնել է գլխավոր դատախազը»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին