Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    485,5

  • EUR

    563
    571

  • RUB

    8,01
    8,26

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Կիսաքանդ բուժամբուլատորիան 4000 բնակչի է սպասարկում. «Փաստ»

24 Հոկտեմբեր, 2017 08:00
Կիսաքանդ բուժամբուլատորիան 4000 բնակչի է սպասարկում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արմավիրի մարզի Արմավիր համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոնը՝ բուժամբուլատորիան կիսախարխուլ վիճակում է: Տանիքը խարխուլ է, աստիճաններն էլ՝ կիսաքանդ:

Անահիտ Տեր–Հարությունյանը շուրջ 23 տարի է, ինչ աշխատում է այստեղ որպես տնօրեն: «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այդ տարիների ընթացքում բուժհաստատության խնդիրները միայն ավելացել են:

Վերջին անգամ վերանորոգվել է 2006 թվականին, այն էլ՝ կոսմետիկ: Անահիտ Տեր–Հարությունյանը առողջության կենտրոնի շենքային պայմանների հարցով բազմիցս դիմել է պատկան մարմիններին, ամեն անգամ խոստումներ են լինում, որ այդպես էլ չեն կատարվում: Անմխիթար վիճակում գտնվող ամբուլատորիան սպասարկում է երկու համայնքների՝ Արմավիր և Հայկավան՝ միասին 4000 բնակչի:

«Ասում են, որ մարզի հրատապ լուծում պահանջող շենքերի ցանկում մենք էլ կանք, սպասում ենք` երբ հերթը մեզ կհասնի»,– ասաց տնօրենը:

Համայնքներում բուժամբուլատորիաները իրականացնում են հիվանդի նախնական զննում, ախտորոշում և առաջին բուժօգնություն:

Անահիտ Տեր–Հարությունյանի խոսքով՝ շատ դեպքերում, երբ հիվանդին անհրաժեշտ է պահել հսկողության տակ և բուժում իրականացնել, անձնակազմը դժվար կացության մեջ է հայտնվում, քանի որ հիվանդասենյակները զուրկ են նորմալ մահճակալներից:

Գյուղացիներն էլ իրենց հերթին են բուժամբուլատորիայի պայմաններից բողոքում: Նրանք սրտնեղում են, որ իրենց համայնքին ուշադրություն դարձնող չկա:

«Շենքը քանդվում է, բայց դա ո՞ւմ է անհանգստացնում: 21–րդ դարում այսպիսի պայմաններ ոչ մի տեղ չկա: Գյուղերն ուշադրությունից դուրս են»,– բողոքեց մեր զրուցակիցը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին